A
A
Վարորդները հետաձգում են ակցիան
Վաղը՝ դեկտեմբերի 15-ին տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները պատրաստվում էին հանդիպել լրագրողներին հետ՝ «Պահանջում ենք երթևեկության մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի փաթեթը քննակել համատեղ» կարգախոսով։ Սակայն «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ կազմակերպության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը մամլո հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ իրենց հետ կապ են հաստատել ՀՀ Արդարադատության նախարարությունից և առաջարկել հետաձգել ակցիան ու հանդիպել նախարարի և փոխնախարարի հետ։ Տիգրան Հովհաննիսյանի հաղորդմամբ՝վարորդների ակցիան անորոշ ժամանակով հետաձգվում է։