Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոդորկովսկուն հեռակա կարգով սպանության մեղադրանք է ներկայացվել

Քաղաքականություն
151211095950_khodorkovsky_indictment_624x415_rianovosti_nocredit-1

Ռուսաստանի Քննչական կոմիտեն գործարար Միխայիլ Խոդորկովսկուն  հեռակա կարգով սպանության մեղադրանք է ներկայացրել. խոսքը Նեֆթեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովին 1998 թ.-ին սպանելու մասին է։

Գերատեսչության ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի խոսքերով՝ Խոդորկովսկին մեղադրվում է նաև Վյաչեսլավ Կոկոշկինին սպանելու համար, որը ուղեկցել է քաղաքապետ Պետուխովին։

Բացի այդ,  երկու անգամ էլ մահափորձ է կատարել գործարար Եվգենի Ռիբինի նկատմամբ, որի առաջին փորձի ժամանակ սպանվել է գործարարի թիկնապահը։

Այս մասին տեղեկանում ենք BBC-ից