Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

74-ամյա միայնակ կնոջ ցանկությունը կտուրի վերանորոգումն ու վառելիք ունենալն է. Ցայգ (տեսանյութ)

Մարզեր
tatik

Գյումրիում 88-ի երկրաշարժը ճակատագրական դարձավ ոչ միայն շենքերի բնակիչների համար, այլ նաև սեփական տներում ապրողների: Ելենա Բաբայանը ծնվել և մեծացել է Թումանյան փողոց 50 տանը, սակայն երկրաշարժի հետևանքով տունը գտնվում է խիստ վթարային վիճակում: 74-ամյա կինն ապրում է միայնակ, գոյատևում թոշակի ու նպաստի հույսով: Տիկին Ելենան այս տարիներին շատ ծանր օրեր է անցկացրել առանց լույսի, գազի ու ջրի, և չնայած դրան՝ դիմակայել է կյանքի դժվարություններին: Այս տարի անձրևների պատճառով մասնակիորեն փլուզվել է կտուրը, ցուրտ ու մռայլ պատերն արդեն խիստ վտանգավոր են դարձել տիկին Ելենայի կյանքի համար: Անօգնական ու հուսալքված կնոջ միակ ցանկությունը կտուրի վերանորոգումն ու վառելիք ունենալն է: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում