Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկն իր տնակում ցրտահարությունից մահացել է. Ցայգ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մարզեր
1449567574_diak

Դեկտեմբերի 8-ի լուսադեմին Տերյան 99/7 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի: Վերջինս ցրտահարվել է ու տեղում մահացել: Այնուհետ պարզվել է տղամարդու ինքնությունը: Տուժողը Տերյան փողոցի հարակից տնակներից մեկի բնակիչ 1958 թ-ին ծնված Արտավազդ Հարությունյանն է եղել, որին հարևանները ճանաչում են Սեյրան անվամբ: Տուժածի հարևանների հետ զրույցից պարզվեց, որ Սեյրանը եղել է ազատամարտիկ, ժառանգ չի ունեցել: Արտավազդ Հարությունյանը բնակվել է կնոջ հետ, ով մահացել է 4 տարի առաջ: Տղամարդը գտնվել է սոցիալական ծանր վիճակում: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում