Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք

Կարևոր լուրեր Պաշտոնական
սահման

Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափիհրաձգային, ականանետային և հրթիռային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարիպահպանման ռեժիմը: Դեկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև60 /140 արկ/, 82 /415 արկ/, 120 /67 արկ/ միլիմետրանոցականանետերից, ՀԱՆ-17 /20 արկ/ և ՌՊԳ-7 /2 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4300 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /63 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանումառաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն