A
A
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ (տեսանյութ)
Դեկտեմբերի 4-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչին։ Նախարար Նալբանդյանը և Իվիցա Դաչիչն անդրադարձան ԵԱՀԿ-ում սերբական նախագահության ընթացքին, կազմակերպության օրակարգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին: Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները քննարկեցին հայ-սերբական օրակարգի հարցեր: Երկուստեք կարևորվեցին Հայաստանի և Սերբիայի համատեղ ջանքերն՝ ուղղված բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ ԱԳՆ