Լեւոն Արոնյանը լոնդոնյան տասնյակի մեջ է
Այսօր Լոնդոնում կմեկնարկի շախմատի միջազգային խոշոր գերմրցաշար, որին կմասնակցեն աշխարհի 10 առաջատար շախմատիստներ: Հայտացուցակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը: Տասնյակի մեջ ընդգրկված է նաեւ Լեւոն Արոնյանը: Այսօր նախատեսված առաջին տուրում մեր առաջատար շախմատիստը սեւերով կմրցի ԱՄՆ ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայի հետ: Ահա Լեւոն Արոնյանի մյուս պարտիաների խաղացանկը. 5 դեկտեմբերի՝ Լեւոն Արոնյան – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 6 դեկտեմբերի՝ Մայքլ Ադամս (Անգլիա) - Լեւոն Արոնյան 7 դեկտեմբերի՝ Անիշ Գիրի (Հոլանդիա) - Լեւոն Արոնյան 8 դեկտեմբերի՝ Լեւոն Արոնյան – Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) 10 դեկտեմբերի՝ Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան 11 դեկտեմբերի՝ Լեւոն Արոնյան – Վեսելին Թոփալով (Բուլղարիա) 12 դեկտեմբերի՝ Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան 13 դեկտեմբերի՝ Լեւոն Արոնյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 150 հազար դոլար: Հաղթողը կստանա 75 հազար, 2-րդ տեղը՝ 50 հազար, 3-րդ՝ 25 հազար դոլար: Առաջին եռյակը մեքենայաբար 2016 թվականի մրցաշարին մասնակցելու իրավունք կստանա: