Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը հրապարակել է վերջնական ցուցակները

Պաշտոնական
hanraqve

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ՎԵՐՋՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ` www.police.am/Hanraqve Եթե բնակչության պետական ռեգիստրում ՀՀ քաղաքացին ունի հաշվառում և ընդգրկված չէ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում, կարող է մինչև քվեարկության ավարտը դիմում ներկայացնել հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն՝ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանք ստանալու համար: