Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրալիայի խորհրդարանում անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը

Պաշտոնական
Untitled6

Դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ Ավստրալիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության և ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ, Ավստրալիայի խորհրդարանում տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ Հայոց ցեղասպանության ճանաչման և  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ:Հանդիպումներին մասնակցել են հատուկ հրավիրյալի կարգավիճակ ունեցող ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն»խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը,Ավստրալիայի Հայ դատի Հանձնախմբի ներկայացուցիչներ: Դավիթ Իշխանյանը և Քայլար Միքայելյանը խորհրդարանականներին մանրամասն տեղեկություններ եններկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպեսնաև հանրապետությունում ներկա զարգացումների մասին: Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Արցախի անկախության հռչակման 24-րդ տարեդարձին՝ շեշտելով. «ԼՂՀ-ն այսօր ունի ժողովրդավարական համակարգ, կառավարություն, խորհրդարան, մարդու իրավունքների և ազատ մամուլիդրսևորում, ինչը  հարևան Ադրբեջանում լրիվ հակապատկերն է»: Հանդիպումների ընթացքում կարևորվել է նաև առաջիկայում Ավստրալիայի խորհրդարանականների՝ Արցախկատարելիք այցը, որը հնարավորություն կտա նրանց անմիջականորեն ծանոթանալու Արցախի ձեռքբերումներին ևերկրի առօրյային: ԼՂՀ ԱԳՆ