Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս ճանապարհները

Հասարակություն
roads5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն: Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները, Գավառի, Մարտունու ավտոճանապարհները, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի), Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն