Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համո Սահյանի որդին ստիպված է վաճառել հոր անտիպ արխիվը

Մշակույթ
sahyan

«Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ, Սահյանի որդի Նաիրի Սահյանը որոշել է վաճառքի հանել հոր անտիպ արխիվը: «Ստիպված եմ դիմել այդ քայլին, որպեսզի ստացված գումարով Երևանում բացվի Համո Սահյանի արձանը, իսկ Լոր գյուղում` նրա թանգարանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Նաիրի Սահյանը` հավելելով, որ ավելի քան 4 տարի է, ապարդյուն պայքարում է, որ գրողը Երևանում ունենա արձան, ինչպես նաև թանգարան` ծննդավայրում` Սիսիանի շրջանի Լոր գյուղում: Արխիվում ընդգրկված են Գուրգեն Մահարու, Պարույր Սևակի, Գեղամ Սարյանի, Ստեփան Զորյանի, Վահագն Դավթյանի, Գևորգ Էմինի, Գարեգին Սևունցի, Անդրեյ Տարկովսկու` Համո Սահյանին ուղղված անտիպ նամակների բնօրինակներ, ինչպես նաև Սահյանի անտիպ գործեր, ձեռագրեր, հեռագրեր, թերթերում հոդվածներ և այլն: Նաիրի Սահյանին կարելի է զանգահարել 055 53 08 13 հեռախոսահամարով: