A
A
Էրդողանը հրաժարվել է ներողություն խնդրել Ռուսաստանից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ մտադրություն չունի ներողություն խնդրել Ռուսաստանից՝ ռուսական ռազմական օդանավի կործանման պատճառով։ «Ես կարծում եմ, մենք չէ, որ պետք է ներողություն խնդրենք»,-հայտարարել է Էրդողանը՝ CNN-ին տված հարցազրույցի ժամանակ։ «Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը։ Մեր օդաչուները և մեր զինված ուժերը պարզապես իրենց պարտականությունն են կատարել և պատժել են սահմանախախտներին», ավելացրել է Թուրքիայի նախագահը։ Այս մասին տեղեկանում ենք interfax-ից