A
A
Բնակիչները փակել են փողոցը. մի հոգի տեղափոխվեց հիվանդանոց (տեսանյութ)
Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչներն այս պահին փակել են Տիգրան Մեծ պողոտայի՝ դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածը։ Ոստիկանները նրանց ուժով հեռացնում են՝ մեքենաների համար ճանապարհ բացելով։ Բնակիչները պահանջում են վարչապետի հետ հանդիպում՝ իրենց բնակարանների հարցով։ Ոստիկանների հետ հրմշտոցի արդյունքում բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Կինը պնդում էր, որ ոստիկանները հարվածել են իր որովայնին։ Արդեն 8 տարի է, ինչ այս մարդիկ ապրում են վարձով. նրանց բնակարանները համարվել են գերակա շահ և քանդվել։