Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապօրինի որսը հանձնվեց մանկատանն ու ծերանոցին

Հասարակություն
default

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել է 1,24 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 16–20.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 1,24 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  Լոռու տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 367.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցված վարչական վարույթներն ընթացքի մեջ են:                                                                                                                                                                                                                                                                                                             Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 845.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում  Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                                                                                                                                                                                                                                  Ապօրինի որս Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության ու Երևանի տարածքային բաժինների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 103.5կգ /213հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի  լսողական խանգարումներ  ունեցող երեխաների և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ: Կոտայքի տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 11.0կգ /16 հատ/ «սիգ» տեսակի  ձուկը սահմանված կարգով  հանձնվել է  Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց: Շիրակի տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 8.7 կգ./34 հատ/ «կարաս» տեսակի  ձուկը սահմանված կարգով  հանձնվել է  Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության կենտրոն: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 850.0հազ. դրամ: