A
A
Սամուել Սեւյանը զբաղեցնում է առաջին տեղը
Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը հաջող է հանդես գալիս Դալասում անցկացվող ՖԻԴԵ-ի բաց մրցաշարում: Արդեն կայացած վեց տուրերում մեր հայրենակիցը տարել է երեք հաղթանակ, երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի եւ 4,5 միավորով զբաղեցնում է 1-ին տեղը: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Սամուել Սեւյանը սպիտակներով կհանդիպի սերբ Ալեքսանդր Ինդջիչի հետ, որը 4 միավոր ունի: Մեր մյուս հայրենակից, ԱՄՆ-ի ազգային վարպետ Տիգրան Իշխանովը, առայժմ վաստակել է 2 միավոր եւ զբաղեցնում է 37-րդ համեստ տեղը: