Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզի Մոնրուժում մահապարտի գոտի է հայտնաբերվել, Բրյուսելում դեռ լարված է

Քաղաքականություն
151124062603_suicide_belt_paris_624x351_afp_nocredit

Փարիզի արվարձաններից մեկում՝ Մոնրուժում, աղբամանի մեջ հայտնաբերվել է մահապարտի ինքնաշեն պայթուցիկ գոտի։ Այս մասին հայտնել է ֆրանսիական մամուլը. փոխանցում է Բիբիսիի ռուսական ծառայությունը։

Այս պահին ոստիկանությունը դեռեւս շարունակում է հատուկ գործողություններ իրականացնել. տեղի բնակիչներին թույլ չեն տալիս այդ տարածքով անցնել։ Նույն աղբյուրի համաձայն՝  Բելգիայի մայրաքաղաքում ու հարակից շրջաններում պահպանվում է ամենաուժեղ՝ 4-րդ աստիճանի ահաբեկչական վտանգը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Շարլ Միշելը։ Իրավիճակը կպահպանվի ևս մեկ շաբաթ։ Այսուամենայնիվ, Բրյուսելի մետրոն կսկսի աշխատել չորեքշաբթի օրվանից, և դպրոցները կվերաբացվեն։