Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզն ու Լոնդոնը խոստացել են ուժեղացնել օդային հարվածները. BBC

Քաղաքականություն
151123121330_hollande_cameron_624x351_afp_nocredit

Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կուժեղացնեն օդային հարվածները Սիրիայում եւ Իրաքում տեղաբաշխված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերին։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը  Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ բանակցելուց հետո։ «Մենք պետք է ուժեղացնենք  մեր հարվածները, որպեսզի ոչնչացնենք կամ նվազագույնը՝ մեծ վնաս հասցնենք ահաբեկիչների բանակին», - ասել է Օլանդը։ Ֆրանսիայի նախագահը հաստատել է, որ ֆրանսիական  «Շառլ դը Գոլ» ավիակիրն ուղղություն է վերցրել դեպի  Միջերկրական ծով եւ մասնակցելու է ԻՊ-ի դեմ պայքարին։ Մանրամասներն՝ այստեղ