Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում ֆուտբոլային խաղին երկու մարդ է մահացել

Սպորտ
sport-spartak

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի «Սպարտակ» - «Կրասնոդար» խաղին երկու մարդ է մահացել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հանդիպման ժամանակ սրտի կաթված է ստացել եւ տեղում մահացել ՎԻՊ օթյակում գտնվող Մոսկվայի մարզի կենտրոնական ադմինիստրացիայի ղեկավար Վիկտոր Ֆուերը: Խաղից հետո սրտի կաթված է ստացել հսկիչներից մեկը: Մարզադաշտում հերթապահող բժիշկները չեն կարողացել փրկել նաեւ նրա կյանքը: Հարկ է նշել, որ հանդիպումն անցել է զրոյից ցածր ջերմաստիճանի եւ ձյան առատ տեղումների պայմաններում: