Եվրատեսիլում գրավեցինք 2-րդ տեղը՝ հաղթողին նվիրելով առավելագույն միավոր
«Մանկական եվրատեսիլ-2015» երգի մրցույթին Հայաստանն այս տարի գրավեց երկրորդ հորիզոնականը: Հայաստանը ներկայացնող Միկան (Միքայել Վարոսյան) իր “LOVE” երգով` ելույթ ունեցավ 11 համարի ներքո եւ հավաքեց 176 միավոր` զիջելով միայն Մալթային: Մալթան հաղթեց՝ շնորհիվ մեր նվիրած առավելագույն միավորի: Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սլովենիան: Մեր երկրին առավելագույն 12 միավոր տվեցին` Վրաստանը, Նիդեռլանդները, Ռուսաստանն ու Բելառուսը: Մրցույթն այս տարի անցկացվում էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Նշանաբանն էր #Discover (Բացահայտի՛ր): «Մանկական Եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 17-ն էին՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Սան Մարինո, Ավստրալիա: