Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան–Ռուսաստան մրցավեճում մերոնց այս պահին հաղթանակ է պետք

Սպորտ
chess

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին միմիայն հաղթանակ է հարկավոր այսօր Եվրոպայի թիմային առաջնությունում նախատեսված Ռուսաստանի հետ խաղում: Երեկ կայացած 7-րդ տուրում մեր տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթեց Լեհաստանի ընտրանուն, վաստակեց 10 միավոր եւ հավասարվեց մրցաշարի ընդգծված առաջատար Ռուսաստանին հետապնդող թիմերին: Այժմ մերոնք պետք է անպայման հաղթանակ տանեն, որպեսզի շարունակեն մեդալների համար պայքարը: Հայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում մրցեց Ադրբեջանի հետ: Սկզբում մեր շախմատիստուհիները առջեւում էին 2:1 հաշվով (Լիլիթ Մկրտչյանը հաղթել էր, իսկ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի արել): Սակայն մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը երկրորդ անգամ անընդմեջ կոպիտ սխալ թույլ տվեց վերջնախաղում եւ պարտություն կրեց: Այդպիսով, Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 8 միավոր եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: Այսօր նախատեսված 8-րդ տուրում մեր ընտրանին կմրցի Ավստրիայի թիմի հետ: