Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկներ և արագաչափ սարքեր

Հասարակություն
pqJ8nGSRnVZs4wec7lUui2MqVa

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի նոյեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Նույն օրվանից գործարկվելու են նաև հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. - Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է, - Արագածոտնի Օհանավան համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, - Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, - Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը աշխատանքային օրերին ժամը 08.00-ից մինչև 18.00-ն 40 կմ/ժ է, իսկ մնացած օրերին և ժամերին՝ 60 կմ/ժ: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: