Նոր սպառնալիք՝ Հայաստանի համար. Ռուսաստանը դարձել է համար մեկ թիրախը (տեսանյութ)
Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը չփոխեց աշխարհաքաղաքական վիճակը, չնայած, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուզում էր դա. համոզված է քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը. «Նա իհարկե ուզում էր, որ միջազգային օրակարգը փոխվի, որպեսզի արեւմուտքը չշարունակի պնդել , որ ռուսական զորքերը հեռանան Ուկրաինայից։ Օրակարգում է մնում նաեւ մալազիական ինքնաթիռի հարցը, երեկ էլ պետդեպարտամենտը հստակ հասկացրեց, որ պատժամիջոցները կհանվեն միայն Ղրիմի վերադարձից հետո: Այն հույսերը, որ Ռուսաստանը ուներ՝ չիրականացան»: Պարոն Շահնազարյանի համոզմամբ, այսօր Ռուսաստանը վատ վիճակում է հայտնվել, որովհետեւ ծայրահեղականների թշնամին հիմա հենց այդ պետությունն է. «ԱՄՆ-ն զիջել է իր դիրքերը, իսկ Ռուսաստանի համար դա մեծ սպառնալիք է ու ըստ այդմ մեզ համար նույնպես, քանի որ Հայաստանը դիտարկվում է Ռուսաստանի կցորդ»: Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ մեր հատուկ ծառայությունները պետք է լուրջ ֆինանսավորում ստանան պետության կողմից, որպեսզի լուծեն այս խնդիրները. «Մեր քաղաքական դաշտը կարծես թե ամեն ինչին անլուրջ է վերաբերվում, աշխարհը գտնվում է այսպիսի փոփոխությունների վիճակում, իսկ մենք մեր ներքին, մանր խնդիրներով ենք զբաղված»: Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանը նույնպես չի կարող անմասն մնալ այս իրադարձություններից. «Մենք պետք է ոչ մի գործողության չխառնվենք Սիրիայում, դա կարող է ճակատագրական լինել»: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում