Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գեղեցիկ ոճով հաղթեց Մագնուս Կառլսենին

Սպորտ
a1-evrochess

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Իսլանդիայում շարունակվող Եվրոպայի թիմային առաջնությունում:   Այսօր մեր ընտրանին հանդիպեց Նորվեգիայի ազգային թիմի հետ, որը հանդես եկավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի գլխավորությամբ: Չնայած այդ հանգամանքին, Հայաստանի հավաքականը հաղթեց 2,5:1,5 հաշվով:   Նախ Հրանտ Մելքումյանը սպիտակներով առավելության հասավ միջազգային վարպետ Ֆրոդե Ուրկեդալի նկատմամբ, ապա Լեւոն Արոնյանը սեւերով գեղեցիկ ոճով հաղթեց Մագնուս Կառլսենին: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Ջոն Լյուդվիգ Համերի հետ, իսկ Սերգեյ Մովսիսյանը պարտվեց ՄՎ Արյան Տարիին:   Այդպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր եւ կրկին միացավ առաջատարներին հետապնդողների խմբին՝ լիովին վերադարձնելով իր պարտքը հայ շախմատասերներին երեկ Ֆրանսիայից կրած ցավալի պարտության համար:   Մրցաշարային աղյուսակն առայժմ գլխավորում են Ուկրաինան ու Ռուսաստանը, որոնք տարել են երեք հաղթանակ եւ ունեն 6-ական միավոր: