A
A
Հացադուլավոր դատապարտյալին բժիշկ չի այցելել
Նոյեմբերի 5-ից «Վարդաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է անում 7 տարվա ազատազրկման դատապարտված Նվեր Զախարյանը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ 9 օրերի ընթացքում նրան որեւէ մեկը չի այցելել: Նվեր Զախարյանը արդեն 5 տարի 7 ամիս է կրում է իր պատիժը: Այս տարիների ընթացքում անկախ հանձնաժողովը 8 անգամ մերժել է նրան: Նվեր Զախարյանը նաեւ առողջական պրոբլեմներ ունի: Պարբերաբար երիկամների սուր ցավեր է ունենում, սակայն , ըստ մեր աղբյուրի, նույնիսկ «Շտապ օգնություն» չեն կանչում: