Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլանդ. Անողոք պայքար ենք սկսելու ահաբեկիչների դեմ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oland

Փարիզում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձարկումների արդյունքում զոհվել է ըստ տարբեր աղբյուրների՝ 120-153 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով արտակարգ դրություն է հայտարարված։ Բատակլան թատրոնում, Ստադ դե Ֆրանս մարզադաշտի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումներ են կազմակերպվել: Միայն Բատակլյան թատրոնում, ըստ Բիբիսի-ի, նվազագույնը 100 մարդ է զոհվել: Ոստիկանությունը ոչնչացրել է ահաբեկիչներին, որոնք պատանդ էին վերցրել բազմաթիվ մարդկանց: Հիշեցնենք, Ստադ դե Ֆրանս մարզադաշտում Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումն էր, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նրան միանգամից տարհանել են, երբ մոտակայքում պայթյուններ է սկսել մի մահապարտ: Փարիզեցիներին հրահանգված է տնից դուրս չգալ: Նախագահ Օլանդը հայտարարել է, որ անողոք պայքար են սկսելու հարձակվողների դեմ: