A
A
Կյանքից հեռացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը
Կյանքից հեռացել է թատերագետ, վերլուծաբան, հրապարակախոս Լևոն Մութաֆյանը: Լևոն Մութաֆյանը 1984 թվականին ավարտել է Թատերական արվեստի ռուսական ակադեմիան: Վերջին տարիներին նա հանդես էր գալիս վերլուծություններով և հրապարակախոսական նյութերով: Լևոն Մութաֆյանը 61 տարեկան էր։