Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Թանկյանի կիթառն աճուրդում վաճառվել է 27 հազար դոլարով

Հասարակություն
SERJ

Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել է System of a Down խմբի՝ Wake Up The Souls համերգային շրջագայության ժամանակ, աճուրդում վաճառվել է 27 հազար դոլարով. այս մասին երաժիշտը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ այդ գումարը Սերժ Թանկյանը նվիրաբերելու է Հայաստանի «Օրրան» բարեգործական հիմնադրամին։