Երկիրը երկիր ա. հարցում Երևանում (տեսանյութ)
Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է: Այն հռչակվել է 1945 թվականին, երբ Լոնդոնում կայացել է երիտասարդների համաշխարհային համաժողովը. այդ ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավար երիտասարդության համաշխարհային դաշնությունը: Այսօր արդեն նոյեմբերի 10-ը խորհրդանշում է երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը։ Համաձայն Euromonitor International-ի՝ 2012 թվականի վիճակագրության՝ մինչեւ 30 տարեկան անձինք կազմում են աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին, ընդ որում՝ ամենաշատ թվով երիտասարդներն ապրում են Ասիայում: Երիտասարդների թիվը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, կազմում է բնակչության մոտ 27 %-ը։ Ի՞նչ խնդիրների են բախվում երիտասարդներն ամենից հաճախ եւ ունե՞ն, արդյոք, արտոնություններ որեւէ բնագավառում. «Ա1+»-ը փորձել է պարզել հենց նրանցից: Մեր հարցմանը մասնակցած երիտասարդների մեծ մասը հիմնական խնդիրները կապում է աշխատանքի եւ ուսման հետ: Դիտեք տեսանյութը