Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենյու Գրուփ»-ը ՀՀ-ում մրցակից չունի. մուտք կգործի նաև Բելառուս և Իրան (տեսանյութ)

Հասարակություն
menu

«Մենյու Գրուփ» ընկերությունը, որը menu.am եւ menu.ge ռեստորանային սննդի պատվիրման համակարգերի սեփականատերն է, Հայաստանում 100 եւ Վրաստանում՝ 50-ից ավելի աշխատատեղ է ստեղծել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընկերության տնօրեն Վահան Քերոբյանը: Նա հավելեց նաեւ, որ աշխատատեղեր են ստեղծել ոչ միայն իրենց ընկերությունում, այլեւ գործընկեր ռեստորաններում: Ընկերության տնօրենը նշեց, որ չեն պատրաստվում այսքանով սահմանափակվել. «Մենք գիտենք, որ լավ բիզնես ենք կառուցում, եւ եթե առաջ գնանք մեր մշակած ռազմավարությամբ, ապա ներդրումային նոր ու լավ առաջարկներ կստանանք»: Ի դեպ, «Մենյու Գրուփն» իր ընդլայնման ռազմավարության շրջանակներում ավարտին է հասցրել մոտ 720 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը, որին մասնակցել է «Գրանատուս Վենչուրս» ընկերությունը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, «Մենյու Գրուփ»-ի տնօրենը նշեց, որ պատրաստվում են եւս երկու երկիր մուտք գործել. «Նպատակ ունենք մինչեւ մարտ մուտք գործել Բելառուս եւ Իրան»,-ասաց նա: Վահան Քերոբյանը, պատասխանելով «Ա1+»–ի թղթակցի հարցին, թե ովքեր են իրենց մրցակիցները, նշեց. «Հայաստանում մենք լուրջ մրցակից չունենք, իսկ Վրաստանում մրցում ենք մի ընկերության հետ, որը շուրջ 70 երկրում է գործում: Հայաստանում մենք ամեն օր մրցում ենք մեզ հետ եւ փորձում գերազանցել ինքներս մեզ»,-եզրափակեց նա: