Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանիք ստեղծելը երկրորդ պլանում է. հետազոտություն (տեսանյութ)

Հասարակություն
6c492c36154e2b095d74be2ffabb8357

Երիտասարդության հիմնական խնդիրն այսօր աշխատանք ձեռք բերելն է. Երիտասարդության համաշխարհային օրվան ընդառաջ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Երկրորդ պլանում նոր՝ ընտանիք ստեղծելն է: «Եթե առաջ աղջիկներն ամուսնանում էին միջինը 22 տարեկանում, տղաները՝ 24, հիմա աղջիկները 25-ից վեր են, իսկ տղաները մոտենում են 30 տարեկանին: Դա նման է Գերմանիայի իրավիճակին՝ առաջին համաշխարհային պատերազմից հետո. Այն ժամանակ փեսացուների միջին տարիքը՝ 30 տարեկան էր, նույնը կրկնվում է: Պատերազմական վիճակում գտնվող երկիրը, տնտեսական անկում ապրող երկիրը չի կարող ունենալ բարեկեցիկ կյանք, միշտ պրոբլեմներ է ունենալու»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: Հոգեբան Աննա Բադալյանն էլ ավելացնում է, որ ընտանիք ստեղծողները պատասխանատվության զգացում պետք է ունենան, եւ պահ է լինում, որ նրանք ամուսնանում են ուղղակի ամուսնանալու համար. «Ամեն 6-րդ զույգը բաժանվում է»: Սոցիոլոգին նաեւ անհանգստացնում է այն հանգամանքը, որ երիտասարդության կեսից ավելին անտարբեր է քաղաքականության հանդեպ եւ միայն 5 տոկոսն է հետաքրքրվում դրանով: