Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Օսեյանը հրապարակել է հավաքականի կազմը

Սպորտ
sport-hajastan-21

Հայաստանի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը նոյեմբերի 13-ին եւ 17-ին կանցկացնի Եվրոպայի 2017թ երիտասարդական առաջնության հերթական հանդիպումները՝ արտագնա խաղերում մրցելով համապատասխանաբար Ուելսի եւ Դանիայի ընտրանիների հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար մեր 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 9-11-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը դրան մասնակցելու համար հրավիրել է 20 ֆուտբոլիստ. Դարպասապահներ՝ Անատոլի Այվազով («Փյունիկ»), Գրիգոր Մակարյան («Բանանց»): Պաշտպաններ՝ Արթուր Քարտաշյան, Ռոբերտ Հակոբյան, Հովհաննես Ներսիսյան (բոլորն էլ` «Փյունիկ»), Արամ Շախնազարյան, Արմեն Մանուչարյան, Նարեկ Պետրոսյան («Բանանց»), Իվան Մամախանով ( «Տորպեդո» Արմավիր, Ռուսաստան): Կիսապաշտպաններ՝ Ղուկաս Պողոսյան, Ալիկ Առաքելյան, Սարգիս Շահինյան (բոլորն էլ` «Փյունիկ»), Գոռ Մալաքյան («Շիրակ»), Կարեն Հարությունյան, Նաիրի Մինասյան («Բանանց»), Արտյոմ Սիմոնյան («Ցյուրիխ», Շվեյցարիա) Հարձակվողներ` Ռազմիկ Հակոբյան («Փյունիկ»), Պետրոս Ավետիսյան («Բանանց»), Էդգար Հարությունյան («Ուլիս»), Արթուր Միրանյան (առանց թիմ):