A
A
Սիրտ-անոթային հիվանդությունները՝ մահացածության հիմնական պատճառ (տեսանյութ)
«Սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածված են, եւ մահացությունների ընդհանուր թվի կեսն են կազմում Հանրապետությունում, ուստի դրանց բուժումը ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական լուրջ խնդիր է». այս մասին այսօր «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնի 30-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կենտրոնի ղեկավար Համլետ Հայրապետյանը: Նա նշեց, որ կենտրոնն ամենաշատը ներանոթային միջամտություններ է կատարում, որոնց թիվը տարեկան հասնում է մինչեւ 1500-ի: