Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոբուսի վթարից տուժածներից 5-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են

Հասարակություն
bc8fc5e5e3d25f2ff6feecb4608df38f

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներից, առավոտյան 10-ի դրությամբ, 5-ն են բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` թեթև:

Նշենք, որ Տուլայի բժշկական հաստատություններում բուժումը շարունակում են 12 վիրավոր։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև առողջական վիճակով պայմանավորված հնարավոր կլինի տեղափոխվել Հայաստան:

Առողջապահության նախարարություն