Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե այսպես շարունակվի, օդանավակայանը կփակվի». օդաչու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
DSC09756

«Ռուսաստանի մեր գործընկերները զարմանում են, երբ իմանում են, որ Հայաստանում հաշմանդամ օդաչուների փոխհատուցում չկա»,- «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց իր բողոքն արտահայտող օդաչուներից Ռազմիկ Խաչատրյանը: DSC09748 2006 թվականին կառավարության որոշմամբ հաշմանդամ օդաչուների փոխհատուցումը դադարեցվել է, արդեն ինը տարի է՝ նրանք պահանջում են փոխհատուցման վերականգնում: Ռազմիկ Խաչատրյանն ասաց, որ հանդիպել են վարչապետի հետ, ով խոստացել է մինչեւ մարտ ամիսը լուծում տալ խնդրին: DSC09750 «120 հոգուց մնացել ենք 50-ը: Ինչպես նախկին վարչապետն էր ասել՝ հերթով գնում են, մի քանի հոգի են մնացել, բիձա մարդիկ են, էլի, դրանք էլ կգնան,եւ հարցն ավտոմատ կերպով արանքից դուր կգա»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այսպես շարունակվի, ապա օդանավակայանը կփակվի: «Օդանավակայանն էլ արդեն չկա, մեր հմուտ օդաչուները լքել, գնացել են ուրիշ երկրներ, շուտով դա էլ կփակեն, վերջը ի՞նչ է լինելու»,-դժգոհեց հաշմանդամություն ունեցող օդաչուն: Ի դեպ, Ռազմիկ Խաչատրյանը ճանաչել է երեկ Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամներին: DSC09751 «Մեր հին տղաներից են եղել, մի քանիսին ճանաչում եմ: Մեկը ռուս է եղել, մյուսները՝ հայ: 15-20 տարի առաջ շփում եղել է նրանց հետ, հետո մենք թոշակի անցանք, իրենք մեկնեցին արտագնա աշխատանքի: Դրանից առաջ մեկն էլ Հալեպ էր գնացել, զոհվել: Ծնողներից մեկը մինչեւ հիմա կանգնել, փոխհատուցում է պահանջում»: Նախկին բրիգադիր Մայիլյան Վանիկն, ով նույնպես կառավարության շենքի առջեւ իր բողոքն էր արտահայտում, աշխատանքի ընթացքում է հաշմանդամություն ձեռք բերել. «Ինքնաթիռի վրա աշխատանք կատարելիս ցած եմ ընկել, գլուխս երկու անգամ վիրահատել են, որից հետ էպիլեպսիա է առաջացել ինձ մոտ եւ հիշողության կորուստ: Տասը տարի բուժվել եմ Մոսկվայում: Պետությունը պարտավոր է տեր կանգնել: Մարդկանց ձեռքը փող չկա, որ դեղ գնեն»,-ասաց նա: