Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Ռուբեն Հայրապետյանն ու ազատամարտիկն առերեսվում են   (տեսանյութ)

Քաղաքականություն
f56384f5c27b9f_56384f5c27bdd.thumb_

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն այս պահին առեւերսվում են: Այսօր նրանց հրավիրել են ոստիկանության  կենտրոնական բաժին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության դիմաց հավաքված Սմբատ Հակոբյանի մարտական ընկերները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Սմբատ Հակոբյանը դաժան ծեծի էր ենթարկվել Երեւանի կենտրոնում: Միջադեպից առաջ նա մասնակցում էր մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների՝  Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ իշխանափոխության կոչով կազմակերպված բողոքի ակցիային: Նա բազմաթիվ սալջարդներով եւ կոտրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ազատամարտիկը կասկածներ ունի, որ ծեծի ետեւում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է կանգնած: