Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Աղ եւ տուշ. Երեւանը նկարազարդող երիտասարդը նոր «գործիքներ» ունի (տեսանյութ)

Մշակույթ
XkySEONl0t8

21-ամյա Ռոբերտ Նիկողոսյանն ընդամենը մի քանի ամիս առաջ Գեղարվեստի ակադեմիայի ամենասովորական շրջանավարտներից էր, սակայն վերջերս նա դարձել է  Երեւանի ամենաճանաչելի անձանցից: Հենց նա է մայրաքաղաքի տարբեր անկյունները զարդարում հայտնի հայերի դիմանկարներով: «Ա1+»-ի հետ զրույցում Ռոբերտն ասաց, որ առաջին անգամ Մհեր Մկրտչյանի դիմանկարն է գրաֆիտի արել: «Շատ եմ սիրում Ֆրունզիկին, եւ որոշեցի հենց նրա դիմանկարն անել: Հետագայում արդեն սկսեցի նաեւ մեր այլ մեծերի նկարել»,-նշեց նա: unnamed (1) Ռոբերտ Նիկողոսյանն ասում է՝ ինքն է ընտրում իր գրաֆիտիի հերոսներին՝ ելնելով նրանց նկարների որակից: Երիտասարդն ափսոսանքով հայտնեց, որ շատ է ցանկանում քաղաքի կենտրոնական հատվածում  գրաֆիտի անել նաեւ Մոնթե Մելքոնյանի դիմանկարը, սակայն լավ պահպանված լուսանկար չի կարողանում գտնել: Փոխարենը, սակայն, իր ցանկությունը նա իրագործել է մեկ այլ եղանակով. Ռոբերտը սկսել է նկարել նաեւ աղով եւ տուշով: Դա էլ, ասում է, պարզապես իր «հավեսի» համար: unnamed (2) Ի դեպ, իր գրաֆիկական աշխատանքների համար Ռոբերտ Նիկողոսյանը ոչ միայն գովասանքի է արժանացել, այլեւ դժգոհությունների: «Քանի որ նոր բան է, այդ պատճառով են հնչում նման կարծիքներ: Այլ քաղաքներում գրաֆիտին շատ տարածված է»,-ասաց նա: unnamed (3) Թե ով կլինի նրա հաջորդ հերոսն ու քաղաքի որ հատվածը կզարդարի, Ռոբերտը չի շտապում բացահայտել: «Կանեմ՝ կտեսնեք»,-եզրափակում է նա: unnamed