Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուլայում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 8-ի (տեսանյութ)

Հասարակություն
4121761

Ժամը 12.30-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի` ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: Տուժածներից 8 մարդ հանգրվանել է հարազատների տներում, ևս 12 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք (տեղի կինոթատրոնի շենք): ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հեռախոսով կապ է հաստատվել նրանց հետ, և մեր հայրենակիցները փոխանցել են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է: 4121762 ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պարբերաբար կապ է պահպանում ՌԴ ճգնաժամային կառավարման կենտրոնի և Տուլայի շրջանի ՃԿԿ-ի հետ, նաև աշխատում Ռուսաստանում ՀՀ փոխդեսպան Արթուր Մանասարյանի հետ: Փորձ է արվում կապվել Տուլայի շրջանի բժշկական կենտրոնների հետ, որտեղ գտնվում են պատահարից տուժած մեր հայրենակիցները: Աշխատանքներ են տարվում նաև զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ: 4121764 Դեպքի վայր են մեկնել նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները:   Պարբերաբար թարմացվող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://mta.gov.am/hy/news/