Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

74-ամյա տատիկը վախենում է, որ մի օր տան առաստաղը կփլվի (տեսանյութ)

Մարզեր
tati1

74-ամյա Վարսենիկ Գիլսեթյանը միայնակ տարեց է, բնակվում է Վանաձորի Ներսեսյան 13-ի 12 հասցեում։ Տիկին Վարսենիկի երեք սենյականոց բնակարանը վերջին հարկում է։ Շենքի տանիքը, որտեղ բնակվում է նա, խիստ վթարային վիճակում է։ Այդ պատճառով աձրևաջրերն անարգել հոսում են տարեց կնոջ բնակարանը՝ քայքայելով արդեն փլուզման եզրին հայտնված առաստաղը։ Վարսենիկ Գիլսեթյանն իր իսկ ասելով՝ ահուսարսափով  մտնում է անկողին և արթնանալիս փառք տալիս Աստծուն, որ առաստաղը փուլ չի եկել  գլխին։ Մանրամասները՝ «Լոռի» ՀԸ տեսանյութում