Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչը արեց, չգիտեմ, նախա՞նձը». Տիկին Գրետան՝ սպարապետի շիրիմին

Քաղաքականություն
greta

«Մեր ժողովուրդը հիմա այսպես չէր ապրի, կյանքը կփոխվեր, ամեն ինչ լավ կլիներ, եթե ողջ լիներ սպարապետը,- այսօր որդու շիրիմի մոտ ասաց Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան։-Երեւի ինչ-որ մեկին խանգարում էր, թե չէ ի՞նչ ունեին նրա դեմ, կռված, հաղթանակ տարած, երկիր ազատագրած սպարապետին էդպե՞ս են անում»: Գրետա մայրիկը հիշում է՝ տղան սիրված ու հարգված էր բոլորի կողմից. «Ինչը արեց, չգիտեմ, նախա՞նձը արեց»: «Ա1+»-ի հարցին, թե ինչպիսին կլիներ այսօր Հայաստանը նա պատասխանեց. «Նա ուզում էր տեսնել Հայաստանը բարգավաճ, ժողովրդին առողջ, ապահովված եւ ամեն ինչ շատ լավ կլիներ, բայց չթողեցին, որ լիներ, շատ բան էր ուզում ինքը»: Գրետա մայրիկն այսօր որդու նկարով կախազարդ էր կրում: