Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք լսող իշխանություն ենք. Էդ. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
9qtEbaflMXQ

ԱԺ-ում այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ արտահերթ ելույթով՝ անդրադառնալով ՄԻՊ 2014թ. զեկույցին ու հնչած ելույթներին: Նա ընդգծեց, որ գործընկերների մի մասը օմբուդսմենին փորձում են ներքաշել քաղաքական թատերաբեմ. «Հարգելի գործընկերներ, կարիք չկա ՄԻՊ զեկույցը առիթ դարձնել սեփական կուսակցության մասին հնչեցնելու մասին: Մարդիկ կան, տասը րոպե ելույթ են ունենում ու զեկույցի մասին մի տող չեն ասում: Ձեր քաղաքական հայտարարություններ արեք հայտարարությունների ժամին»: Դիմելով Կարեն Անդրեասյանին՝ նա նշեց, որ ճիշտ ուղղությամբ է գնում, քանի որ նրան քննադատում է եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը. «Այնպես չէ, որ իմ ուշքը գնում է, երբ ինձ քննադատում են, սակայն երբեմն մեր անձնական շահերը պետք է դնել մի կողմ: Նաեւ ուզում եմ դիմել իմ գործընկերներին, եթե վստահ եք՝ ովքեր են հոկտեմբերի քսանյոթի մեղավորները, գնացեք ցուցմունք տվեք, իսկ եթե օդում խոսում եք, դա լուրջ չի ընկալվում: Ես լավատես եմ: Պարոն Անդրեասյան, մենք լսող իշխանություն ենք, մենք պատրաստ ենք կառուցողական աշխատել»: