A
A
Աբովյանում ծնվել է 42-ամյա կնոջ 9-րդ երեխան
Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել 42-ամյա Համեստ Սադոյանի 9-րդ երեխան: Բարդ ծննդաբերությունը բուժանձնակազմի բարձր պատրաստվածության շնորհիվ բարեհաջող է անցել: Փոքրիկը առողջ և գեղեցիկ աղջիկ է: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։