A
A
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բորդոյի մերձակայքում՝ Ժիրոնդում տեղի ունեցած աղետալի ավտովթարի կապակցությամբ, որն ավելի քան չորս տասնյակ անմեղ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Նախագահ Օլանդին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին` մաղթելով համբերություն և ոգու արիություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ