«Ղարաբաղ» կոմիտեի անդամն իրեն սպառնացողի մեքենայի համարն էլ է հայտնել
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: «Ցավեր ունեմ, աջ այտոսկրիս են հարվածել»,-Արաբկիրի ոստիկանությունից դուրս գալուց հետո նշեց Սամսոն Ղազարյանը: Նրա խոսքերով՝ ոստիկանությունում բացատրություն է տվել, սակայն առերես հարցաքննություն իրեն հարվածած անձի հետ տեղի չի ունեցել: Սամսոն Ղազարյանը համոզված է, որ դեպքը բացահայտվելու է, եւ մեղավորը կրելու է իր պատիժը. «Նույնիսկ մեքենայի համարն եմ ասել, եւ իրավապահներին հանցագործությունը բացահայտելը շատ հեշտ կլինի»,- «Ա1+»-ին ասաց Սամսոն Ղազարյանը: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանը այսօր հարձակման էր ենթարկվել Արաբկիր համայնքում: Նրա խոսքերով՝ իր վարած տաքսի մեքենայի մեջ նախաճաշելիս նրան է մոտեցել սեւ գույնի «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա, որից իջել էր մի տղամարդ եւ սկսել հարցուփորձ անել, թե ո՞վ ես դու, ի՞նչ սերվիսի տաքսի ես քշում: Անծանոթը, նրա խոսքերով, նույնիսկ սպառնացել է վիզը կտրել: