Հավաքների ազատության մոնիթորինգի ուսուցում Գյումրիում (տեսանյութ)
"ԼոգոՍ" երիտասարդական հկ-ն իրականացնում է "Հավաքների ազատության մոնիթորինգի ուսուցում քաղաքացիական նախաձեռնությունների, ոչ ֆորմալ խմբերի և հկ-ների համար" ծրագիրը: Այն նպատակ ունի աջակցել քաղաքացիական նախաձեռնություններին և ոչ ֆորմալ խմբերին՝ երկխոսություն ծավալել երկրի իշխանությունների հետ, ազգային ու տեղական մակարդակներում հավաքների ազատության պաշտպանությունն ուժեղացնելու և խթանելու համար: Ծրագրի շրջանակներում փորձագետ Ավետիք Իշխանյանն է խոսել քննարկվող հարցերի մասին: "Հավաքների ազատության մոնիթորինգի ուսուցում քաղաքացիական նախաձեռնությունների, ոչ ֆորմալ խմբերի և հկ-ների համար" ծրագրի գաղափարն, ըստ հկ նախագահի, ծնվել է վերջերս էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ երկրում անցկացված զանգվածային հավաքների ընթացքում նկատված բազմաթիվ բացասական երևույթներից: Մանրամասները՝ <<Ցայգ>> ՀԸ տեսանյութում