Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի հատուկ ծառայությունը չունի հնարավորություն գտնելու հայերենին լիարժեք տիրապետողի. ՀՀ ԱԱԾ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
05b91be2e84fa9b876bee98bba06a653

ՀՀ ԱԱԾ-ն Ադրբեջանի հատուկ ծառայության աճպարարներին խորհուրդ էտալիս օտար լեզու սովորել: ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական www.faktxeber.com ինտերնետային լրատվամիջոցը հոկտեմբերի 16-ին հրապարակել է հերթական կիսագրագետ ու անհաջող սադրիչ տեղեկատվությունը: Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այս անգամ «սենսացիոն» տեղեկատվական  արտահոսք է կազմակերպել` իբրև հայթայթել ու հրապարակել է  ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ  Գորիկ Հակոբյանի պաշտոնական  գրությունը՝  ուղղված ԼՂՀ ԱԱԾ տնօրեն,  գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանին: Այս առնչությամբ ՀՀ  ԱԱԾ Մամուլի կենտրոնից«Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ նշվում է. «Շինծու նամակի թռուցիկ ուսումնասիրությունն անգամ ի ցույց է դնում  հեղինակների տկարամտությունն  ու  անգրագիտությունը: Նախ՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրենին ուղղված պաշտոնական գրությունում չպետք է օգտագործվի «ԼՂՀ ԱԱԾ պետ»  սխալ  ձևակերպումը   (ճիշտը՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրեն): Բազմաթիվ ուղղագրական, շարահյուսական սխալներով և ժամանակային անհամապատասխանություններով նամակում մասնավորապես նշվում է, թե հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, զինծառայողների շրջանում զոհերը, խաղաղ բնակչության և քաղաքացիական շինությունների ռմբակոծությունը խուճապ են առաջացրել, ինչի հետևանքով սահմանամերձ գյուղերի բնակիչները լքում են բնակավայրերը: Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված անառողջ իրավիճակը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իբրև «հրամայում է» ԼՂՀ ԱԱԾ տնօրենին բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել և խուճապ  հրահրողներին  պատասխանատվության   ենթարկել: ՀՀ քաղաքացիների համար պարզ է, որ ադրբեջանական  քարոզչամեքենայի հրապարակած տվյալները խուճապի կամ արտագաղթի մասին չեն համապատասխանում իրականությանը, այլ հակառակը` հակառակորդի վերջին ագրեսիվ դրսևորումներն ավելի են համախմբել մեր քաղաքացիներին և հաստատակամ դարձրել  սեփական երկիրը պաշտպանելու ձգտումը: Հեղինակելով նման նամակ՝ ադրբեջանական քարոզչամեքենան ցանկալին իրականության հետ է շփոթել և իր իսկ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցել: Փորձելով հպարտանալ, որ կարողանում են հակառակորդ երկրների հատուկ ծառայությունների գրագրությունը ձեռք գցել և հրապարակել` չեն կարողացել անգամ առանց տառասխալների գրել տեքստը, որպեսզի ընթերցողը չկասկածի նամակի իսկության մեջ: Ադրբեջանի հատուկ ծառայությունը չունի հնարավորություն գտնելու մեկին, որը լիարժեք տիրապետում է հայերեն լեզվին:  Իսկ այն, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը հրամայում է անկախ պետության հատուկ ծառայության   ղեկավարին, դա  արդեն անհեթեթություն է: Խստագույնս դատապարտելով նման գործելաոճը՝ ադրբեջանցի աճպարարներին խորհուրդ ենք տալիս ակնհայտ ստահոդ և անգրագետ գրելաոճով տեղեկատվություն հրապարակելիս դիմել այլ oտար լեզուների օգնությանը, իսկ ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել ադրբեջանական կայքերում հանդիպող նմանատիպ  սադրանքների  նկատմամբ»: «Արմենպրես»-ը ներկայացնում է կեղծիքում տեղ գտած սխալները` լուսանկարով: Իրականում սխալներն ավելի շատ են, պարզապես ներկայացված են դրանցից ամենակոպիտները:  ադռ