Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրաքանչյուր 10 ընտանիքից երկուսը Հայաստանում սոված է քնում

Հասարակություն
493cbc4f7969bfd7611b501d8f242303

Մեր երկրում աղքատ է ազգաբնակչության մոտ 50 տոկոսը. այսօր` աղքատության վերացման դեմ պայքարի միջազգային օրը հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու հավելեց, որ այս ցուցանիշը Հայաստանում հավասարաչափ չի բաշխվում. <Գյուղական համայնքներում աղքատությունը կազմում է մոտ 60 տոկոս, այնինչ Երևանում աղքատ է բնակչության 40 տոկոսը>: Աղքատության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 33-րդն է, Ադրբեջանը 41-րդ տեղում է, մեզնից ավելի աղքատ են ապրում Թուրքմենստանում, Տաջիկստանում և Վրաստանում: Միջին վիճակագրական ընտանիքը Հայաստանում ունենում է 26-40 հազար դրամ եկամուտ: Ազգաբնակչության 25 տոկոսն ապրում է նպաստներով, և միայն 33 տոկոսը՝ աշխատավարձի հաշվին. <Ընչազուրկները, որոնց աղքատությունը թաքցնելն ուղղակի անհնար է, կազմում է բնակչության 19-20 տոկոսը: Ունեւորները կազմում են 15 տոկոս, այն դեպքում, երբ հարուստների թիվը 3 տոկոսից իջել է 1 տոկոսի>,- նշում է սոցիոլոգն ու հավելում` աղքատությունից դուրս գալու համար Հայաստանին անհրաժեշտ է 150 միլիարդ դոլար: ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում այսօր 2 միլիոն մարդ գտնվում է աղքատության շեմից էլ ներքև. <Որպես կանոն՝ աղքատների 70 տոկոսն ապրում է հարուստ երկրներում, քանի որ տարբերում են աղքատության մի քանի մակարդակներ: Օրինակ Եվրոպայում աղքատ է համարվում նա, ով չունի ավտոմեքենա, չի կարողանում ամեն երկրորդ օրը միս գնել, շաբաթը մեկ անգամ պիկնիկ կազմակերպել>: