A
A
45 ցմահ ազատազրկվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել. Ազատություն
Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնակի 45 ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Նա հայտնեց, որ հացադուլավորները պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը և այդ պահանջը դիմումի ձևով հանձնել են քրեակատարողական հիմնարկի պետին։ Ազատություն