Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Հանրաքվեի հարցով արտահերթ նիստ

Քաղաքականություն
1428

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը արտահերթ նիստ կգումարի՝ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի անցկացման ժամանակացույցը ներկայացնելու  համար։ Ինչպեես տեղեկացրեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը, ԿԸՀ արտահերթ նիստում կքննարկվի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների  հանրաքվե նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ Հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։ «Հանրաքվեի մասին»  օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, «Քարոզչությունն սկսվում է հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից եւ  ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ»: