Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայազգի լրագրողի գիրքը Թուրքիայում սառույց է կոտրում

Հասարակություն
verjihan

Ստամբուլաբնակ հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլիի 12 տարվա աշխատանքը ամփոփվել է մի գրքում։ Լույս է տեսել տեսել նրա «Հայերի պատմությունը, որոնք քավարանում են: Մենք չենք սիրաշահում ոչ Հիսուսին, ոչ Մուհամեդին» գիրքը։ Այն ներկայացնում է լրագրողի՝ Արեւելյան Անատոլիայում արված հետազոտությունները։ Վերջիհանը խոստովանում է ՝ հեշտ աշխատանք չի եղել, դժվար է եղել իսլամացված հայերի վստահությունը շահելը։ Բայց այն օրից, ինչ լույս է տեսել գիրքը, Վերջիհանը ամեն օր նամակներ է ստանում իսլամացված հայերից, որոնք ներկայացնում են իրենց գաղտնի պատմությունները։ Օգոստոսին գիրքը լույս է տեսել 1000 տպաքանակով,որն արագ սպառվել է։ Առաջիկայում գրախանութներում կհայտնվի երկրորդ 1000 օրինակը։ Ի դեպ, սա իրեն «100 տոկոս լրագրող» համարող Վերջիհան Զիֆլիօղլիի առաջին գիրքը չէ։ Նա երեք գրքերի հեղինակ է, եւ առաջիկայում լույս կտեսնի եւս մեկը։ Լրագրողի հետ «Ա1+»-ի հետ հարցազրույցը՝ այստեղ . Verichan Ziflioglu