Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

66 մլն դրամ՝ հակառակորդի ռազմական գործողություններից տուժած Տավուշին

Տնտեսություն
c99fb5a1da8d8077aeddf3d82ec6de34

Այսօր կառավարության նիստում որոշվել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին գումար հատկացնել։ Գործադիրը կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացրել է 66 միլիոն դրամ՝ սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցման համար: Բացի այդ, Տավուշի մարզի Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցման համար մարզպետարանին կհատկացվի 25 միլիոն դրամ: